Ստամբուլի Բիլգի համալսարանի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ աշխարհահռչակ լինգվիստ եւ քաղաքագետ Նոամ Խրոմսկին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային` ժողովրդավարության եւ խոսքի ազատության, մարդու իրավունքների բացակայության համար:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Խրոմսկին ներկաներին կոչ է արել չհանձնվել եւ պայքարել ազատության համար: Համալսարանում քննարկումների մեծ մասը նվիրված է եղել Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր, 2007-ին սպանված Հրանտ Դինքին:
«Ես եղել եմ այնտեղ եւ տեսել եմ «Ակոսի» խմբագրատան դիմաց ընկած Դինքին»,- հայտարարել է թուրք լրագրող Քանդարը: Իրենց հերթին Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից ժամանած լրագրողները նույնպես հանդես են եկել իրենց երկրներում խոսքի ազատության օգտին:
Կոնֆերանսի մասնակիցները մտադիր են այցելել բանտերում գտնվող երկու թուրք լրագրողների` Էրթուղրուլ Մավիօղլուին եւ Ահմեդ Սիքին, որնք դատապարտվել են «Էրգենիկոնի» մասին գիրք գրելու համար:





























