Էլեկտրատրանսպորտը Հայաստանում տրանսպորտի ոլորտի զարգացման միակ ուղին է: Այդ մասին օգոստոսի 9-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, Որոտանի կասկադ ՀԷԿ-ը եւ Սեւանի կասկադ ՀԷԿ-ն այսօր արդեն գրեթե ոչ մի դեր չեն խաղում Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: «Շուտով մենք դարձյալ ստիպված կլինենք մոմերի հույսին մնալ, որովհետեւ Հայկական ԱԷԿ-ը 6 ամսով վերանորոգման կկանգնի (2-ական ամսով` ընդմիջումներով): Իսկ ատոմային էլեկտրակայանը տալիս է Հայաստանի էլեկտրաէներգիայի 45 տոկոսը», - ընդգծել է Արմեն Պողոսյանը: Առանց ատոմային էներգիայի, հավելել է նա, այսօր անհնար է: «Մեզ շտապ ատոմային նոր էլեկտրակայան է անհրաժեշտ», - ընդգծել է Պողոսյանը:





























