«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը չի հավատում, որ արդար դատավարություն կլինի: 

«Տեսնելով վերջին օրերի իրադարձությունները, թե ինչպես են ոստիկանները խախտում օրենքները, գործելաոճը, որ մարդու գրպանը դանակ են գցում, սարքում են գործեր, համոզված չեմ, որ արդար դատավարություն կլինի»,- այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամները պատանդ վերցնելու ունակ չէին:

«Երբ «Սասնա ծռերը» ազատ են արձակում ոստիկանի, որը պատրաստվում է նշանդրեքի մասնակցել, ինչպե՞ս են նրանք ունակ պատանդներ վերցնելու: Պարզ է, որ այդ մարդկանց բարոյականությունը եւ գործողությունները ուղղված են հայ ժողովրդի հանգստությանը»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը: