Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության, սակայն որոշակի պայմաններ պահպանելով:
«Եթե լինի այն գիտակցումը, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չէ, այլ միայն բարիդրացիական հարաբերությունների է տրամադրված՝ իր ինքնիշխանության պաշտպանության պայմաններում, ապա այդ ամենի ֆոնին, նաեւ համապատասխան գերատեսչությունների աշխատանքի ֆոնին այդպիսի հանդիպումն անկասկած իմաստ կունենա»,- ասել է նախագահը:
«Ես հույս ունեմ, որ ինչ-որ պահի Վրաստանը եւ Ռուսաստանը կհանգեն ռացիոնալ երկխոսության ենթատեքստի»,- «Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ ասել է Մարգվելաշվիլին:





























