Ստամբուլի շրջաններից մեկում ապրող եւ մայթին հենված դիրքի շնորհիվ աշխարհում հայտնի դարձած Թոմբիլ անունով կատուն սատկել է։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թոմբիլ անունով կատվի երկրպագուները կատվի սատկելուց հետո նրա նկարով պաստառներ են փակցրել Ստամբուլի փողոցներում։ Պաստառների վրա գրված է. «Մեր սրտում ես ապրելու։ Մեր փողոցի խորհրդանիշը, սիրված կատու Թոմբիլը մեկ ամիս հիվանդության դեմ պայքարից հետո օգոստոսի 1–ին փակել է աչքերը»։
Նշենք, որ Թոմբիլը սիրում էր մայթին հենված նստել, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել ամբողջ աշխարհում։






























