Սյունիքի մարզում գրանցվել է երկրում ուռուցքային հիվանդությունների ամենաբարձր մակարդակը: Այս մասին օգոստոսի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նա նշել է, որ դա պայմանավորված է տարածաշրջանում պոչամբարների առկայությամբ:
«Այնտեղ բնակվող մարդիկ ասում են, որ գործնականում չկա մի մարդ, որ ուռուցքային հիվանդությունից չմահանա: 11 տարեկան երեխաների մազերի մեջ մկնդեղ եւ սնդիկ է հայտնաբերվել: Իսկ Առողջապահության նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում: Ստացվում է, որ այդ գերատեսչության համար մարդկանց կյանքը ոչ մի արժեք չունի»,- ասել է Զարաֆյանը:





























