Թուրքիայում հուլիսի 15–ի ռազմական հեղաշրջման հաջող արդյունքի դեպքում նախագահի աթոռին էր նստելու գեներալ Աքըն Օզթուրքը։ Այս մասին թուրքական Hurriyet–ին հայտնել են դատախազության աղբյուրները։
Ըստ Hurriyet–ի՝ Թուրքիայում հեղաշրջումը տապալվել է, քանի որ հեղաշրջման փորձ անող զինվորականները չեն կարողացել համոզել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին։ Իսկ հեղաշրջումը հաջող իրականացնելու դեպքում հեղաշրջման փորձի ղեկավարները նախատեսել էին նախագահի աթոռին նստեցնել գեներալ Աքըն Օզթուրքին։
Նշենք, որ հեղաշրջման փորձի հետաքննության մեջ թիվ մեկ կասկածյալը հենց Աքըն Օզթուրքն է, ով ցուցմունքների մեջ հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, թե ինքը դեմ է եղել հեղաշրջմանը։





























