Շուրջ 100 անօրինական միգրանտներ, որոնց պահում են, այսպես կոչված, «առաջին ընդունման կենտրոնում», իտալական Սարդինիա մարզի Կալյարի քաղաքի վարչական կենտրոնի մոտ, հոկտեմբերի 11-ին ապստամբություն են բարձրացրել: Նրանց հաջողվել է մտնել քաղաքային «Մարիա Մամելի» օդանավակայանի տարածք եւ գրավել թռիչքուղին:

Օդանավակայանի աշխատանքը կանգ է առել եւ բարձր վտանգավորության իրավիճակ է հայտարարվել, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ներկայումս օդանավակայանի անվտանգության ուժերը օգնության ժամանած ոստիկանության կազմավորումների հետ միասին ավարտել են օդանավակայանն ու նրան պատկանող շենքերը ապստամբներից ազատելու գործողությունը:

Օդանավակայանի տարածք ներխուժած բոլոր ներգաղթյալները ձերբակալվել են: