Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ին, Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը օգոստոսի 6-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Խափանման միջոցը՝ կալանք: