Նշվել է առաջին ռուսաստանցու անունը, ով որպես զբոսաշրջիկ մեկնելու է տիեզերք: Նա 32-ամյա մաքսային բրոքեր Եվգենի Կովալյովն է: «Մեկնիր տիեզերք» ակցիայի շրջանակներում նա դարձել է երջանիկ տոմսի շահողը, որը կազմակերպել էր Efes գարեջրի ընկերությունը: Ենթադրաբար, թռիչքը կայանալու 2012-ից հետո, երբ Armadilli Aerospace ընկերությունը կավարտի նավի անվտանգության եւ հուսալիության ստուգումները:

15 րոպե տեւողությամբ թռիչքի ընթացքում զբոսաշրջիկը կբարձրանա 110-120 կմ եւ երկու րոպե անկշռություն կզգա:

Մեկնարկի ժամանակ ճնշումը կկազմի 3g, իսկ վայրէջքի ժամանակ`5g:

Տիեզերանավի տոմսի արժեքը 100 հազար դոլար է: Armadillo Aerospace-ի հիմնական մրցակիցը՝ Virgin Galactic ընկերությունն առաջարկում է տիեզերք թռչել 250 հազար դոլարով: