Ռուսական հարվածային նավախումբը օգոստոսի 15-ին տակտիկական վարժանքներ կսկսի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վարժանքը կանցկացվի Սեւծովյան նավատորմի մարտական պատրաստության պլանի համաձայն: Հարվածային նավախմբի կազմում կլինեն նորագույն հրթիռային նավեր: Բացի այդ, ներգրավված կլինեն ՌԾՈւ ապահովման մի քանի նավեր: