Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 11-ին, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված Հ. Ղազարյանն ունի ձախ թիակի կոտրվածք, թոքերի սալջարդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ վրաերթից հետո տեղափոխվել է 37-ամյա կինը:
Հ. Ղազարյանը գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծանր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում այսօր կինը ճանապարհն անթույլատրելի մասով անցնելիս վրաերթի է ենթարկվել:





























