Թուրք հասարակայնությունը հանդես է գալիս քրդական խնդրի լուծման օգտին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Բաշիր Աթալայը: «Թուրքիայում ոչ ոք դեմ չէ քրդական խնդիրների լուծմանը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հայտարարել է, որ բոլոր դեպքերում իշխող կուսակցությունը լուծելու է երկրում քրդական խնդիրը:

Ավելի վաղ քրդամետ ժողովրդավարական հասարակության կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս քրդական խնդրի կարգավորումը կմտնի ակտիվ փուլ:

Իսկ ահա ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայքալը կարծում է, որ իշխանությունները բանակցում են մարդկանց հետ, ովքեր խրախուսում են ահաբեկչությունը տարածաշրջանում:

Նշենք, որ օգոստոսի 13-ին Թուրքիայի ՆԳ նախարարը հանդիպել է քրդամետ կուսակցության ղեկավարի հետ:

«Քրդական հարցի լուծումը չպետք է հանգեցնի երկրում պառակտման: Կառավարության տվյալ քայլը կարեւոր է ազգային միասնության համար»,- ասել է Թուրքիայի ՆԳ ներկայացուցիչը: