Բաթումիի քաղաքային դատարանը Աջարիայի ինքնավար հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին հեռակա դատապարտել է 15 տարվա ազատազրկման, հայտնում է Գրուզիա-օնլայնը:
Դատարանը Ասլան Աբաշիձեին նաեւ պարտավորեցրել է հատուցել Նոդար Ինաձեի ընտանիքի հասցված վնասը 100 հազար լարիի չափով, իսկ Թենգիզ Ասանիձեի ընտանիքին` 30 հազար լարիի:
Ասլան Աբաշիձեի դեմ քրեական գործը հարուցվել էր 2004 թվականին, Աջարիայում վարդերի հեղափոխությունից հետո:





























