Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով NEWS.am-ի բարեգործական ակցիայի շրջանակում, ԱՆահիտ Բախշյանի աջակցությամբ բացված հաշվեհամարներին փոխանցվել է 530 հազար դրամ եւ 300 ԱՄՆ դոլար:
Այսպիսով, NEWS.am-ի բարեգործական ակցիայի ընթացքում հավաքվել է 3 մլն 122 հազար 200 դրամ: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով NEWS.am-ը Երեխաների պաշտպանության տոնին ընդառաջ կազմակերպել էր պաղպաղակի բարեգործական վաճառք: Մեկ օրվա ակցիայի ընթացքում հավաքվել էր 2 մլն 450 հազար դրամ։
Առաջիկայում ստացված ամբողջ գումարը հավասարապես կբաժանվի զոհվածների ընտանիքների միջեւ։





























