Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում հայտնաբերել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Պրիմորյեի մարզի գլխավոր վարչության պետ Նիկոլա Տիմոշենկոյի մարմինը:
Տիմոշենկոյին գտել են գլխի հրազենային վնասվածքով: Քննության վարկածով՝ մահը վրա է հասել ինքնասպանության հետեւանքով: Դեպքի վայրում հրազեն է հայտնաբերվել, իսկ նրա բնակարանում` գրություն:
Չնայած առկա գրությանը՝ քննությունը տարբեր վարկածներ է դիտարկում:





























