Օգոստոսի 12-ին Սոչիում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ ընթանում է Միջկառավարական խորհրդի նիստը: Օրակարգի հարցերից են ԵՏՄ Մաքսային օրենքի մասին պայմանագրի քննարկումը եւ անդամ երկրների հետ դրա համաձայնեցումը:

Հայաստանի, Բելառուսի. Ղրղզստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի վարչապետները նաեւ կքննարկեն դեղամիջոցների միասնական շուկայի ձեւավորման հարցերը:

Անդամ երկրները նաեւ կզեկուցեն ապրանքների հսկման ձեւավորման վերաբերյալ ԵՏՄ Միջկառավարական խորհրդի կարգադրությունների կատարման մասին: Դրանից բացի, կքննարկվի նաեւ Տեղաշարժման համաձայնագրին Ղրղզստանի միանալու մասին արձանագրությունը: ՌԴ կառավարությունը հայտնում է, որ Սոչիում նախատեսված են Մեդվեդեւի երկկողմ բանակցություններ ԵՏՄ գործընկերների հետ: