Շարունակվում է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի այցը Մոսկվա: Հատկանշական է, որ Շվարցենեգերն ու Մեդվեդեւն իրենք են լուսաբանում տվյալ իրադարձությունը Twitter-ի իրենց միկրոբլոգերում:
Այսպես, հոկտեմբերի 11-ին Մեդվեդեւը հաղորդել է, որ ինքն ու իր հյուրն այցելել են մարզասրահ, անգամ տեղադրել է Շվարցենեգերի նկարը:
Լուսանկարի տակ գրված է. «Մարզասրահում է սկսվում իմ ամեն առավոտը»: Բլոգում նաեւ գրված է. «@Schwarzenegger-ի հետ խոսել ենք ոչ միայն ներդրումներից, այլեւ սպորտից»:
Շվարցենեգերի միկրոբլոգում եւս գրառում է հայտնվել. «Շնորհակալություն լավ մարզման համար» (Thx 4 good time training):
Կալիֆորնիայի նահանգապետը Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 10-ին` Սիլիկոնային հովտի գոծարարների պատվիրակության գլխավորությամբ: Տերմինատորն արդեն հասցրել է լինել մոսկովյան մետրոյում, Մեդվեդեւի հետ շրջել մեքենայով, այցելել հանրախանութ եւ ընկերություն անել Ռուսաստանի նախագահի հետ Twitter-ում:





























