Հայաստանի քաղաքացուն կասկածում են Մոսկվայում ժամկետանց խավիար վաճառելու մեջ:

Ինչպես հաղորդում է Մոսկվայի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը, Օդինցովոյի շրջանի Բարվիխա գյուղում ստուգումների ժամանակ խավիար է հայտնաբերվել, որը ձեռք էր բերվել որսագողության միջոցով; Ուտեստի կես կգ-ի արժեքը կազմում էր 23 հազար ռուբլի: Ընդամենը հայտնաբերվել է 21 կգ սեւ խավիար:

Հայտնաբերվել է նաեւ 15 կգ կարմիր, ժամկետանց խավիար:

Պարզվել է առեւտրային կետի սեփականատիրոջ անունը: Նա Հայաստանից ներգաղթած 45-ամյա անձ է: Իրավապահները պարզում են մթերքի առաքման մեջ կասկածվող անձանց: Որոշվում է քրգործ հարուցելու հարցը: