Թուրքիայի Քրեական դատարանը կալանք է սահմանել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գույքի նկատմամբ, որին Անկարան մեղադրում է երկրում պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Գյուլենը խոստացել էր Թուրքիա վերադառնալ, եթե իր մեղքի անհերքելի ապացույցներ ներկայացվեն:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց հուլիսի 16-ի գիշերը: Ստամբուլի դատարանը հեռակա կարգով ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: