Թուրքիայի Վանի նահանգի Օզալփի շրջանում 3 տարբեր ընկերությունների պատկանող միկրոավտոբուսների վարորդներ երթուղային գծի պատճառով ծեծկռտուք են սարքել, որի ժամանակ վիրավորվել է 12 հոգի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։

Հիմնականում քրդերով բնակեցված Վանի Օզալփի շրջանի ուղեւորափոխադրումներ իրականացնող 3 տարբեր ընկերությունների թվով 300 վարորդներ երթուղային գծի հետ կապված հարցերի պատճառով մեծ ծեծկռտուք են սարքել, որի ընթացքում վիրավորվել է 12 հոգի։ Ոստիկանությունը դեպքի պատճառով ձերբակալել է 5 հոգու։ Տասնյակ ոստիկաններ միայն օդ արձակած կրակոցներից հետո են կարողացել հանդարտեցնել իրավիճակը։