«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, օգոստոսի 13–15–ը ցերեկը Երեւանում ջերմաստիճանը կհասնի +40–ի ։
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով:
Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:





























