Եվրո-2012-ի նախընտրական փուլում Թուրքիայի հավաքականը կհաղթի Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականին եւ 3 միավոր կվաստակի: Այս մասին, ըստ թուրքական CNNturk-ի, հայտնել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը:

Ըստ Հիդինգի` իրենք Եվրո-2012-ի նախընտրական խաղերը լավ են սկսել, բացի Գերմանիայի հետ խաղից: «Ադրբեջանի հետ խաղում ակնկալում ենք հաղթանակ եւ դրանից հետո եւս պետք է նույն ոգով շարունակենք»,-նշել է հոլանդացի մարզիչը` նկատելով, որ Ադրբեջանի հետ խաղում տակտիկական որեւէ նորարարություն չի լինելու: