Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի 41-ամյա քաղաքացու սպանության մեջ կասկածվողին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Երկրի ՆԳ նախարարության տվյալներով՝ 1996 թվականին ծնված կասկածյալը լեզվակռվից հետո դանակով հարձակվել է ամերիկացու վրա: Ստացված վնասվածքներից ամերիկացին տեղում մահացել է:
«Իրավապահները դեպքից մի քանի ժամ անց ձերբակալել են հանցագործին»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում:
Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով, այն է՝ կանխամտածված սպանություն:





























