Միացյալ Նահանգներում այսուհետ հանգիստ չունեն նաեւ մեռածները: Մանհեթենի «Մարբլ» պատմական գերեզմանոցում  պայթուցիկ է հայտնաբերվել, որը սակայն չէր կարող պայթել, քանի որ առանց դետոնատորի էր:

 ABC News-ի հաղորդմամբ, դեռեւս հայտնի չէ, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով կարող էր թողնել Ս-4 պայթուցիկ նյութը գերեզմանոցում:

Պայթուցիկը գտնվել է աղբարկղի սեւ պլաստիկե տարայի մեջ: Նշենք, որ Ս-4 պայթուցիկներն օգտագործվում են շենքեր  պայթեցնելու համար: