Հոկտեմբերի 12-ի գիշերը Սանկտ-Պետերբուրգում, «Բուրեվեստնիկ» գործարար-կենտրոնում կողոպտել են 200 գրասենյակներ:
Ներխուժելով ներս՝ չարագործները կապել են ադմինիստրատորին եւ հաշվապահին, նաեւ ներսում գտնվող Սանկտ-Պետերբուրգի համալսարանի մի ուսանողի, ապա սկսել են բացել գրասենյակների դռները:
Ընդամենը հանցագործները թալանել են 200 սենյակ, տարատեսակ գույք գողանալով: Այժմ իրավապահներն ուսումնասիրում են տեսախցիկները:





























