Պերուի հարավում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Արեկիպա քաղաքից 88.2 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։