Թբիլիսիի միջազգային օդանավակայանի նոր տնօրեն է նշանակվել Քեթեվան Ալեքսիձեն: Այդ նշանակումն արվել է ТАV-Georgia ընկերության նոր ռազմավարության շրջանակներում, որը նախատեսում է օպտիմալացնել օդանավակայանի աշխատանքը:
Ինչպես նշում են վրացական լրատվամիջոցները, ընկերության գործունեության գերակայությունների շարքում են նաեւ Թբիլիսիի եւ Բաթումիի օդանավակայանների փոխգործակցությունը, ավիացիոն անվտանգության ստանդարտացումը, տարածաշրջանային մասշտաբի օդանավակայանների զարգացումը, ֆինանսների եւ կառավարման նոր մոդելի ներդրումը:





























