Հոկտեմբերի 11-ին ժամը 17.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԵրԱԶ» մակնիշի 09 ՕԼ 695  պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել դպրոցի պատին, ինչի հետեւանքով վարորդ, 54-ամյա Ռաֆաել Մելքոնյանը եւ ուղեւոր` 61-ամյա Ռազմիկ Գուլյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: