Այսօր Աջարիայում վերացնում են վատ եղանակի հետեւանքները, նախօրեին այստեղ ամբողջ օրը հորդառատ անձրեւ է եկել, իսկ ծովում հինգբալանոց փոթորիկ է գրանցվել:
Բաթումիի եւ Քոբուլեթիի հանգստավայրերում ափամերձ հատվածը կարգի են բերում հատուկ տեխնիկայի օգնությամբ, հայտնել են առափնյա քաղաքների շրջանային վարչակազմերում «Նովոստի Գրուզիայի» թղթակիցները:
«Այժմ եղանակը պարզվել է: Քոբուլեթիում ավերածություններ չկան: Արտակարգ ծառայություններն ակտիվորեն աշխատում են, մոբիլիզացվել են փրկարարական բրիգադները», — հայտնել են Քոբուլեթիի շրջանի ղեկավարության մամուլի ծառայությունից:
Նախօրեին հորդառատ անձրեւի հետեւանքով սողանք է տեղի ունեցել դեպի Դագվա տանող ճանապարհի վրա եւ անցել է մոտ երեք բնակելի տան մոտով: Սակայն ճանապարհը փակված չէ, տեղացի բնակիչներին վտանգ չի սպառնում:
Ինչ վերաբերում է Բաթումիին, այնտեղ եւս իրավիճակը կարգավորվել է: Հորդառատ անձրեւի հետեւանքով մի քանի փողոց ջրի տակ էր անցել, բայց ջուրը քաշելու աշխատանքները դեռեւս երեկ են ավարտվել: Առավոտից ծառայության աշխատողները հավաքում են առափնյա հատվածի աղբը:






























