ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն իր մահվան մասին: Նա այդ մասին գրել է իր թվիթերում:
«Իմ մահվան լուրերը մի քիչ չափազանցված են», — գրել է Սնոուդենը:
Սնոուդենն իր գրառմանը կցել է Մարկ Տվենից մի մեջբերում եւ լուսանկար, վերջինս այս եղանակով էր արձագանքում իր մահվան լուրերին, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Սնոուդենի պաշտոնական թվիթերում կոդով առեղծվածային հաղորդագրության ի հայտ գալը վկայում է, որ նա մահացել է: Հետագայում փաստաբան Անատոլի Կուչերենան հերքել էր այդ տեղեկությունը:





























