Ֆիլիպիններում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Սան Ռեմիգիո քաղաքից հյուսիս-արեւելք: Օջախը եղել է 49,4 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների, նաեւ ցունամիի առաջացման մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




























