Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում՝ բնակեցված հիմնականում էթնիկ քրդերով: Մասնավորապես խոսքը գնում է Հաքքարի, Շըրնաք, Վան, Բաթման եւ Մարդին նահանգների մասին:
Բողոքի գործողությունները նվիրված են եղել Սիրիայից քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտաքսման տարելիցին: Դրանից հետո Օջալանը ձերբակալվել էր թուրքական հատուկ ծառայությունների կողմից;
Շըրնաքում ցուցարարների խումբը Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) աջակցելու կարգախոսներ է հնչեցրել եւ քարկոծել ոստիկանական բաժանմունքը: Դեպքի վայր ժամանած զրահամեքենաները ջրանետ մեքենաներ եւ արցունքաբեր գազ են օգտագործել: Նման բախումներ եղել են նաեւ այլ շրջաններում: Ցուցարարները քարեր եւ «մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա:





























