Բրիտանիայի կառավարությունը նախկինի պես չի նշում ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացի մեկնարկի հստակ ժամկետները՝ նշելով միայն, որ դա տեղի չի ունենա մինչեւ այս տարվա վերջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնում էին, որ կառավարությունը կարող է հետաձգել ԵՄ դուրս գալու մասին պաշտոնական ծանուցման ուղարկումը մինչեւ եկող տարվա կեսը։
«Վարչապետն ապահովում է նման բարդ խնդրի լուծման համար անհրաժեշտ լիդերությունը։ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի իրականացումը տեղի չի ունենա մինչեւ 2016-ի վերջը»,– ասել է վարչապետ Թերեզա Մեյի աշխատակազմի ներկայացուցիչը։
Բրիտանիայի կառավարությունը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը սկսելու համար, եւ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը կյանքի կոչելուց առաջ նախնական բանակցություններ էր պահանջում: Սակայն ԵՄ-ը շտապեցնում է Լոնդոնին Brexit-ը մեկնարկելու հարցով եւ հրաժարվում է նախնական բանակցություններ վարել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիան պաշտոնական ծանուցում կարող է ուղարկել 2017-ի սկզբին:
Միաժամանակ բրիտանացի նախարարները նախազգուշացնում են, որ այդ գործըթնացի մեկնարկը կարող է տեղի չունենալ մինչեւ 2017-ի վերջը, ինչը ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը կհետաձգի մինչեւ 2019-ի վերջ





























