Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում չընդհատվող, «ձգձգվող հակամարտությունների բազմաթիվ անմեղ զոհերին» շրջապատող լռությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վատիկանում Սուրբ Կույս Մարիամի վերափոխման տոնին, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է երկուշաբթի օրը, դիմելով հավատացյալներին՝ Ֆրանցիսկոսը հիշեցրել է «մարդկանց տագնապների եւ ցավի մասին, որոնք աշխարհի տարբեր հատվածներում ձգձգվող հակամարտությունների զոհեր են»:
«Ես մտածում եմ Կոնգոյի Հյուսիսային Կիվու նահանգի բնակիչների մասին, որոնք վերջերս դարձան նոր սպանդի զոհեր»,- մասնավորապես ասել է հովվապետը:
Այս կապակցությամբ Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ բոլոր անմեղ զոհերը շրջապատված են «ամոթալի լռությամբ», որ նրանց մարդիկ ուշադրություն չեն դարձնում:





























