Բելառուսի իշխանությունները միշտ նյութական աջակցություն են ցուցաբերում կարիքավորներին, սակայն մարդ պետք է հույսը միայն իր վրա դնի։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Նաշա Նիվա» տեղական պարբերականը։

«Բելառուսում միայն անբանը չի կարող փող վաստակել։ Մենք, ինչ է, պատերազմու՞մ ենք, պատերա՞զմ է կամ էլի՞ նման մի բան... Պարզապես պետք է տեղներիցդ շարժվեք»,– ասել է նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ մարդ պետք է հույսն իր վրա դնի եւ հասկանա, որ ոչ ոք ոչ մի տեղից հենց այնպես փող չի վերցնում։

Նրա խոսքով՝ երկրի ղեկավարության համար առաջնայինը բազմազավակ ընտանիքներն են ու զինվորականները, քանի որ նրանք չեն կարող կողմնակի եկամուտ ստանալ։