Նոյեմբերի 18-ին Բաքվում կանցկացվի մերձկասպյան երկրների առաջնորդների գագաթաժողովը: Այս մասին հոկտեմբերի 12-ին Բաքվում մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով, նախքան Բաքվում կայանալիք հանդիպումը, արտգործնախարարների մակարդակով հանդիպում կլինի նաեւ Թեհրանում:
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել է 5 մերձկասպյան երկրների արտգործնախարարների նիստը: Նրանք բանակցություններ են վարում Կասպից ծովում անվտանգության եւ համագործակցության համաձայանագրի շուրջ, որը Խալաֆովի խոսքով, արդեն երկրորդ տարին է, հանձնված է փորձագետների քննությանը:





























