Զամբիայի նախագահ Էդգար Լուգուն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Գործակալության տեղեկություններով՝ Էդգար Լունգուն օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընտրություններում ստացել է ձայների 50,35 տոկոսը՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Խակաինդե  Խիչիլեմայից, որը ստացել էր ձայների 47,67 տոկոսը:

Լունգուն իր նախորդի՝ Մայքլ Սատայի մահից հետո իշխանության է եկել 2015-ի հունվարին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում: Զամբիայի նախագահն ընտրվում է հինգ տարով՝ եւս մեկ ժամկետ ընտրվելու հնարավորությամբ:

Ընդդիմադիր Զամբիայի ազգային զարգացման միավորված կուսակցությունը  հայտարարել է երկրի նախագահի ընտրություններում ձայները հաշվելիս տեղի ունեցած խախտումների մասին: