Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է ԱՄՆ քաղաքացիություն ունենալու պատճառով պաշտոնից հեռացնել էներգետիկայի նախարար Արկանդր Տահարին, որը նշանակվել էր 2016 թվականի հուլիսի վերջին: Այս մասին գրում է Jakarta Globe-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երկրի պետքարտուղարության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ որոշումը կայացվել է, երբ լուրեր են տարածվել, որ Արկանդր Տախարն ԱՄՆ քաղաքացիություն ունի, որը, օրենքի համաձայն, անվավեր է դարձնում Ինդոնեզիայի քաղաքացիությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 16-ին:
«Պատասխանելով էներգետիկայի նախարարի քաղաքացիության կարգավիճակին առնչվող հանրության հարցերին, նաեւ մի շարք աղբյուրներից տեղեկություններ ստանալով՝ նախագահը որոշել է հեռացնել էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարար Արկանդր Տախարին»,- հայտարարել է պետքարտուղարության ղեկավարը:





























