Մոսկվայում օրական տեղումների բացարձակ ռեկորդ է սահմանվել: Այս մասին հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի տվյալները:
Նշվում է, որ այս տեղումները զգալիորեն գերազանցել է 1887, 1970 եւ 2003 թվականների օգոստոսի 15-ին սահմանված ռեկորդները: Կիրակի ժամը 18:00-ից մինչեւ երկուշաբթի ժամը 18:00-ն 91 մմ տեղումներ են գրանցվել (ամսական նորմայի 118%-ը):
Երկարատեւ տեղումների հետեւանքով հեղեղվել են Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներն ու անցումները: Յաուզա գետը դուրս է եկել ափերից: Քաղաքային բոլոր ծառայություներն ուժեղացված ռեժիմով են աշխատում:
Եղանակային անբարենպաստ պայմաններ են նաեւ Յարոսլավլի, Տուլայի եւ այլ մարզերում:
Նման տեղումներ Մոսկվայում չեն գրանցվել արդեն 130 տարի: Օդերեւութաբանները, սակայն, նշում են, որ արդեն այսօր գիշեր անձրեւը կդադարի, վաղը քիչ ամպամած եղանակ կլինի, հնարավոր է՝ նաեւ արեւային:





Լուսանկարները՝ Ինտերֆաքսի





























