Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում էGazeta–ն:

WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել են 0.55 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 45.59 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան  ֆյուչերսները նվազել են 0.56 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 48.08 դոլարի: