ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի գլխավոր դատախազ Քեթլին Քեյնը, որին անվանում էին Դեմոկրատական կուսակցության ծագող աստղ եւ նահանգի ամենաազդեցիկ կանանցից մեկը, օգոստոսի 15-ի երեկոյան մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 9 կետով, հայտնում է The New York Times–ը։
Երդվյալները 50-ամյա Քեյնին՝ այդ պաշտոնում ընտրված առաջին կին դեմոկրատին, մեղավոր են ճանաչել մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ կեղծ վկայության եւ հանցավոր դավադրության մեջ։ Դատավճիռն ավելի ուշ կկայացվի։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միայն մեղադրական 2 կետով Քեյնին մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։
Ինքը՝ Քեյնը, հայտարարել է, որ մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում եւ կայացվել են մի պետության մեջ, որտեղ առանցքային պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ։
Հիշեցնենք, որ սկանդալը, որը ծագել էր անցյալ տարվա ամռանը, մի քանի ազդեցիկ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ նահանգի Գերագույն դատարանի 2 դատավորների պաշտոնանկության պատճառ դարձավ։ Քեյնին զրկել էին արտոնագրից եւ իրավաբանական գործունեություն ծավալելու իրավունքից, սակայն ԱՄՆ օրենսդրության մի շարք նրբությունների շնորհիվ՝ նա մինչեւ հիմա աշխատում է Փենսիլվանիայի գլխավոր դատախազի պաշտոնում եւ չի պատրաստվում հրաժարական տալ։





























