Shadow Brokers ցանցահենային խումբը հայտարարել է, որ ուզում է աճուրդի հանել դիտարկման միջոցները, որոնք օգտագործել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հետ կապված խումբը, հայտնում է Reuters–ը։

Shadow Brokers–ը հրապարակել է ծրագրի օրինակները, որպեսզի առաջ բերի հնարավոր գնորդների հետաքրքրությունը։ Այդ ծրագրերի օգնությամբ, ըստ ցանցահենների, կարելի է կոտրել Juniper Networks, Cisco եւ Fortinet ընկերությունների մշակած համակարգիչները։

Ցանցահենները հաղորդագրությունը հրապարակել են Tumblr ֆոտոբլոգում՝ նշելով, որ աճուրդի կհանվի նաեւ «կիբերզենքը», որը մշակել է Equation Group–ը։

Որոշ փորձագետներ, որոնք ուսումնասիրել են աճուրդի հանված ծրագրերի նմուշները, նշում են, որ այդ ծրագրերից մի քանիսն արդեն մի քանի տարի հայտնի են եւ իրականում լուրջ սպառնալիք չեն ներկայացնում։

Մյուսները կարծում են, որ բոլոր հաղորդագրությունը կեղծ բնույթ են կրում, քանի որ ցանցահենները պահանջում են աճուրդում վճարել բիտկոիններով, իսկ աճուրդում պարտվողներին գումարը հետ չեն վերադարձնելու։