Ուկրաինայում հոկտեմբերի 12-ի առավոտյան անհայտ պատճառներով Mercedes մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երկաթգծի ռելսերի վրա եւ բախվել լոկոտոմոտիվի հետ: Վթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ, եւս 12-ը վնասվածքներ են ստացել:
«Ավտոբուսի վարորդն արհամարհել է լուսացույցի արգելող նշանները եւ դուրս եկել անցումի վրա, ինչն էլ բախման պատճառ է դարձել»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Պատահարը տեղի է ունեցել փակ երկաթուղային անցուղու վրա, նախնական տեղեկություններով ազդանշանային համակարգը նորմալ է գործել:





























