Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի փորձագետները պարզել են, որ շաբաթվա ամենաանհաջող օրը երեքշաբթին է, ոչ թե երկուշաբթին, ինչպես կարծում են շատերը:
The Daily Telegraph պարբերականի հաղորդմամբ, գիտնականները նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ հարցում են անցկացրել 20 հազար անգլացիների շրջանում: Հարցման մասնակիցներն օրը երկու անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեին իրենց էմոցիոնոլ վիճակի վերաբերյալ` պատասխանելով իրենց ինքնազգացողության եւ գտնվելու վայրի մասին հարցերի:
«Հնարավոր է երկուշաբթին մարդկանց ավելի շատ է դուր գալիս, քանի որ հիշողության մեջ դեռ թարմ են լավ անցկացրած հանգստյան օրերի տպավորությունները: Իսկ երեքշաբթի շատերը գլխով թաղվում են աշխատանքի մեջ եւ հասկանում, որ մինչեւ հանգստյան օրեր դեռ մի ամբողջ շաբաթ կա»,-նշել է հետազոտության հեղինակներից Ջորջ ՄակՔերոնը:




























