2010 էվականի նոյեմբերի 16-18-ին Երեւանում` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացվի հերթական 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն եւ կարիերա EXPO 2010» խորագրով:
«Կրթություն եւ կարիերա EXPO 2010» ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարեւորագույն ոլորտների գործունեութունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ինֆորմացիա:
Ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ:
Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է:
Միջոցառման հիմնախնդիրները եւ նպատակն են.
դպրոցականներին եւ ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ
նպաստել կրթօջախների եւ ձեռնարկությունների միջեւ գործնական հարաբերությունների կայացմանը,
տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին,
հանդիպումներ կազմակերպել գործազուրկների եւ իրական գործատուների միջեւ,
ծրագրում ներգրավել պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով:
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
բարձրագույն կրթություն - ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ;
միջին մասնագիտացված կրթություն – քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ;
կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն;
օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր;
աշխատանքի տեղավորում;
միջազգային կազմակերպություններ;
տեղեկատվական տեխնոլոգիաներ կրթական համակարգում;
ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ;
գրասենյակային եւ դպրոցական կահույք :
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա, նոյեմբերի 18-ին, ժ. 17.00-ին: Ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում եւ արտասահմանում գործող կրթօջախներ (ԲՈԻՀ - եր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ) եւ միջազգային դոնոր կազմակերպություններ:



























