Պետրոզավոդսկի դատարանը Կարելիայում 14 երեխաների մահվան գործով մինչեւ հոկտեմբերի 19-ը երկարացրել է «Սյամօզերո» «Այգի-հյուրանոց» ընկերության տնօրեն Ելենա Ռեշետովայի կալանքի ժամկետը:
«Դատարանը որոշել է բավարարել երկու ամսով Ռեշետովայի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 19-ը, իսկ պաշտպանական կողմի՝ խափանման ավելի մեղմ միջոց կիրառելու միջնորդությունը մերժել»,- հայտարարել է դատավորը՝ Եկատերինա Խոմյակովան:
Դատական նիստի ընթացքում քննիչներն ու դատախազը խնդրել են նրան կալանքի տակ թողնել, քանի որ ազատության մեջ հայտնվելով կարող է դատարանից եւ քննությունից թաքնվել եւ շարունակել իր հանցավոր գործունեությունը՝ ազդելով վկաների ցուցմունքների վրա: Ռեշետովայի փաստաբաններն էլ խնդրել են ազատազրկության հետ չկապված խափանման միջոց ընտրել, քանի որ նա հիվանդ մայր եւ երեք անչափահաս երեխա ունի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 18-ին 51 մարդուց կազմված խումբը, հիմնականում 12 եւ 13 տարեկան երեխաներ, Կարելիայում ընկել էին փոթորկի մեջ, որի հետեւանքով 14 երեխա զոհվել էր:





























