Ադրբեջանի իշխանությունները հատուկ գործողություն են սկսել գուշակների դեմ:

Ըստ Trend-ի՝ Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի շրջանային բաժիններն օգոստոսի 16-ին ստուգումներ են անցկացրել Ուջարի եւ Շեմահինի շրջանների գուշակների դեմ:

Ստուգումների ընթացքում հարցաքննվել են Մալահատ Գաֆարովան եւ Սվետա Իսմայլովան:

Գուշակներին նախազգուշացրել են, որ ապօրինի գործունեության արդյունքում ձեռք բերված նրանց գույքը վարչա-քրեական պատասխանատվության կհանգեցնի: Կանայք ասել են, որ մեղանչում են եւ այլեւս չեն զբաղվի նման գործունեությամբ: