Ամիսներ առաջ Իսրայելում Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռին նստեցնելու արարողության հեղինակ, Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն այս անգամ էլ կատաղեցրել է Ֆրանսիայի եւ Իսպանիայի իր գործընկերներին։
Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի արտգործնախարարները մեղադրել են Ավիգդոր Լիբերմանին՝ դիվանագիտական էթիկան խախտելու մեջ։ Երբ Լիբերմանին հիշեցրել են Պաղեստինի խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելու անհրաժեշտության մասին, իսրայելցի նախարարը խորհուրդ է տվել, նախ Կիպրոսի եւ Կոսովոյի հարցերը լուծել, նոր խոսել։
Այնուհետ, Լիբերմանը կրկին պատասխանել է, իրեն էթիկայի դասեր տվող Ֆրանսիայի եւ Իսպանիայի նախարարներին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայում արգելված է հիջաբ կրելը, իսկ Շվեյցարիայում՝ մինարեթ կառուցելը։





























