Հյուսիսային Կովկասի Մահմեդականների համակարգող խորհրդի նախագահ Իսմայիլ Բերդիեւը հայտնել է բոլոր կանանց թլպատելու անհրաժեշտության մասին, հայտնում է    «Ինտերֆաքսը»:  

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի երկրի վրա անառակություն չլինի եւ որ սեքսուալությունը նվազի: Միաժամանակ նա ընդգծել է, որ Դաղստանի որոշ բնակավայրերում թլպատում է կիրառվում: 

«Բայց անհրաժեշտ է նվազեցնել կանանց սեքսուալությունը: Եթե դա կիրառելի լիներ բոլոր կանանց նկատմամբ, շատ լավ կլիներ: Բարձրյալը կնոջը ստեղծել է այն բանի համար, որ երեխաներ ծնի եւ դաստիարակի նրանց:  Իսկ դա դրա հետ ոչ մի կապ չունի: Կանայք դրա պատճառով  դադարում են ծննդաբերել: Իսկ անառակությունը քիչ կլիներ», — ասել է Բերդիեւը:

Սակայն նա նաեւ հավելել է, որ իսլամը կանանց թլպատում խորհուրդ չի տալիս: 

Ավելի վաղ «Իրավական նախաձեռնություն» իրավապաշտպան հիմնադրամը զեկույց էր հրապարակել Դաղստանում կանանց թլպատման պրակտիկայի վերաբերյալ: